Search
Close this search box.

Կան հարցեր, որտեղ ՀՀ–ն ունի հարցադրումներ ՌԴ–ին եւ գուցե կլինեն սուր մեկնաբանություններ. Խանդանյան

Ես նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է «Խաղաղության պայմանագրի» իր 10-րդ խմբագրումը, այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ՝ առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրից Հայաստանը որոշ կետեր հանել է, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք գործընթացը առժամանակ առկախված է:

«Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են: Այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում, և Ադրբեջանը պետք է պաշտոնապես արձագանքի սրան:

Բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- ասաց Խանդանյանը:

Անդրադառնալով ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջներին՝ Խանդանյանն ասաց. «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, 3-րդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:

Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ է ՛լ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական էր՝ այդպիսի մեխանիզմ գործի»: