Կամո Վարդանյանը լուռ է, որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել Արցախում հարձակումների, տեղահանության, պայթյունի ու զոհերի մասին․ Աբրահամյան

2 տարի առաջ այս օրը, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանման օրերին, ևս մեկ ողբերգություն արձանագրվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ, շուրջ 2 տասնյակը մինչև հիմա անհետ կորած են համարվում․ գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցնում է, որ պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ շրջանառվեցին` ադրբեջանական հարվածից, ահաբեկչությունից մինչև անվտանգության կանոնների խախտում․

«Սակայն մինչ այժմ այս թեմայի հետ կապված որևէ պարզաբանում, հստակեցում, առավել ևս` պատասխանատուների շրջանակ չկա:

Նախադեպը չունեցող ողբերգություն է տեղի ունեցել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, սակայն քննությունը մինչև հիմա արդյունք չի տվել և հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ո՞վ/ովքե՞ր են սրա համար պատասխան տալու:

Մինչև հիմա լուռ է ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը և մինչ օրս որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների, արցախցիների բռնի տեղահանության և ՊԲ ենթակայությամբ օբյեկտի պայթյունի ու հարյուրավոր զոհերի մասին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։