Վաղը դատարանը քննելու է քննչական կոմիտեի միջնորդությունը, որպեսզի երկարաձգեն Սամվել Կարապետյանի կալանքը։ Քրեական բնույթի ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը, որ իր նկատմամբ խափանան միջոց էին ընտրել կալանքը, ո՞ւմ համար է վտանգ ներկայացնում նրա ազատության մեջ լինելը։ Կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշում , որ կալանքը՝ որպես խափանման միջոց , պետք է քիչ դեպքերում ընտրվի, որովհետև կալանքի տակ գտնվող մարդու իրավունքները սահմանափակվում են, նա պակաս հնարավորություններ է ունենում իր արդարությունն ապացուցելու; Ս․ Կարապետյանի կալանքը երկարաձգելու դեպքում իշխանությունը բացահայտ ցուցադրելու է , որ վախենում է Սամվել Կարապետյանից։ 35 տարի որպես լրագրող քրեական բնույթի դատավարություններ եմ լուսաբանում, սակայն նման աբսուրդային քրեական գործ չեմ տեսել, որ բռնության կոչ չպարունակող, տեսակետ, դիրքորոշում արտահայտող խոսքի համար քրեական գործ հարուցեն, 9 ամիս ապօրինի կերպով անազատության մեջ պահեն։





