«Որևէ մեկը կա՞ր, որ դեռ երեկ չգիտեր, որ երկամսյա կալանքը լինելու է: Բոլորս գիտեինք, եկել էինք ուղղակի արարողակարգային պրոցեսին մասնակցեինք»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ Արշակ Սրբազանի տրամադրությունն ու առողջությունը շատ լավ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ Սրբազանը երկու ամսով կալանավորվել է: Բաբայանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են:




