Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով, դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը:
ՔԿ–ի փոխանցմամբ՝ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները մտել են Գյումրիի համայնքապետարան, և ձերբակալել մի շարք անձանց, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կաշառք ստանալու մեղադրանքով։ Համայնքապետարանի շենքի մոտ էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանց և իրավապահների միջև հրմշտոց է տեղի ունեցել, ինչից հետո 33 անձ բերման էր ենթարկվել։