Tert.am-ին հայտնի է դարձել, որ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը օրերս կալանավորվել է դեռևս 2023 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի գործով:
Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։