Search
Close this search box.

Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Քիչ առաջ Հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։

Ըստ քրեական վարույթի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման համար մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: Վարույթով անցնում է հինգ մեղադրյալ, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին: