Հեղաշրջման պլանի քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Աժ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդը։
Ինչպես հայտնի է ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։
Արդյունքում, պաշտպանական կողմը պնդում է, որ ձայնագրությունը ամբողջական չի եւ կոնտեքստից կտրված է: Եվ ահա այս քրեական վարույթի շրջանակնորեւմ կալանավորվեցին Բագրատ Սրբազանը, Աժ պատգամավոր Արթուր Սարգսյանը եւ 10-ից ավելի անձ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաեւ Աժ պատգամավոր Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը , որին նախաքննական մարմինը 50-ից ավելի գործողությունների մեջ է մեղադրում:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն կալանավորված վարորդը Կարո Օկումուշյանն է, որը իրավապահնեերին ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: