Կալանավորված ՊԵԿ նախկին նախագահը դիմել է միջազգային կառույցների հայաստանյան դեսպանատներին

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։

Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին և ծավալներին, ինչպես նաև բացահայտվել են այդ հետապնդումների շարժառիթները։

Միաժամանակ առաջարկվել է նաև ընդունելության ձևաչափով առավել մանրամասն ներկայացնել իրականացվող հետապնդումների փաստաթղթային ապացույցները, փաստական և իրավական մանրամասները»։

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը սույն թվականի օգոստոսի 8-ին կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։