Թբիլիսիի քաղաքապետի՝ իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն ստացել է ձայների ավելի քան 71%-ը, հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ընդդիմադիր Իրակլի Կուպրաձեն՝ 12.27%-ով։
Հիշեցնենք՝ Վրաստանում ՏԻՄ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ցույցերով։