Իրանական Isna լրատվական գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որը, ըստ իր պնդումների, արվել է Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում։ Գետնի վրա տեսանելի վնաս կամ հրդեհ չկա։ Ամենամեծ վնասը, ըստ հաղորդումների, օբյեկտի մուտքի և ելքի դարպասներին է հասցվել։
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո երկրում ճառագայթման արտահոսք չի հայտնաբերվել։