Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ նրա անվտանգության վարչության պետ Ադամ Կադիրովը նշանակվել է շրջանային ՆԳՆ համակարգող։ Դրա մասին հայտնում է գերատեսչության թելեգրամյան ալիքը։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Ախմատովիչ Կադիրովի հանձնարարությամբ Ադամ Ռամզանովիչ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ համակարգող»,- հայտնել են գերատեսչությունից՝ հավելելով, որ Չեչնիայի ղեկավարի որդին ներկայացրել է ՆԳՆ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ղեկավարին և ոստիկանության հատուկ ծառայության նոր պաշտոնում պարգևատրել է իր անվտանգության ծառայության աչքի ընկած ախատակիցներին։
Ավելի վաղ 17-ամյա Ադամ Կադիրովը նշանակվել էր նաև Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության համալսարանի և Շեյխ Մանսուր գումարտակի համակարգող, հայտնում է ТАСС-ը։
Բացի դրանից, այս տարվա մարտի վերջին Կադիրով կրտսերը պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։