Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծվшծի կինն այժմ ՔԿ-ում է

Այս պահին Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածի կնոջը՝ Վերոնիկային, ոստիկանությունը տարավ Քննչական կոմիտե։ «Արմլուր»-ի հետ զրույցում կինը հաստատել է տեղեկությունը՝ նշելով՝ գտնվում է Քննչական կոմիտեում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է դաժանաբար ծեծվել, որը գնացել էր իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծել։

Նշվում է, որ ծեծը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։