Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում որևէ բան տեղի չի ունենում՝ առանց պետական բյուջեի ծախսի, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը։

Նա ասաց, թե Հայաստանում հարկի նկատմամբ պետք է հարազատություն ձևավորել։

«Ես այն կարծիքին չեմ, որ մեր հարկային համակարգը կատարյալ է, չեմ էլ կարող խնդիր դնել, ասել՝ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք, համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ պետք է ըմբռնում ձևավորենք, որ հարկը անվտանգության, բերեկեցության ու երջանկության համար է»,- նշեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ պետք է փոխվի հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը։

«Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, հա հարկ, կա երջանկություն, չկա երջանկություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն»,- ասաց Փաշինյանը՝ երկար թվարկելով, թե ինչ կարող է լինել, եթե լինի հարկ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։