Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության բաժնի պետ Ավետիք Բաբայանը ներկայացրեց իրականացված միջոցառումների ու արդյունքների հաշվետվությունը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց. «Դուք ձեր մոտ 70 աշխատակիցներով կազմել եք 2300 արձանգրություն, իսկ մեր վարչական շրջաններն իրենց 300 աշխատակիցներով նույնիսկ 1200 չեն կազմել. ինձ մտահոգում են այս թվերը: Եթե այս անհամաչափությունն ունենք, ենթադրվում է՝ ձեզ էդ քանակի աշխատակից պետք չի, հետևապես, կա՛մ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կա՛մ աշխատաոճը պետք է փոխվի»: