Երևան քաղաքում՝
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը և առավտյան ժամերին, փետրվարի 1-2-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 29-31-ին սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 29-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։




