Ջուր չի լինելու․ հասցեներ

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Քաղսի գյուղում հոկտեմբերի 4-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 4-ին ժամը 10:40-18:00-ն կդադարեցվի Քաղսի գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

***

Պլանային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 7/8 -ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։