Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: