«Որ հիմա ձրի էլ դարձնեն, միևնույն է՝ տրանսպորտի համակարգը Երևանում տապալված է, աղբահանության համակարգը տապալված է։ Հարցը էդ 300 դրամի մեջ չէ, ինչի՞ եք կպել էդ 300 դրամից, դեպք կա, որ նույնիսկ 70 դրամ ա դառնում։ Եթե մարդը գործի է գնում և փոխում է երկու տրանսպորտային միջոց, ապա էդ դեպքում ուղեվարձը կդառնա մոտ 70 դրամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ համոզմունք հայտնելով, սակայն, որ կարելի էր ուղեվարձը չավելացնել և ունենալ շատ լավ համակարգ: