Ջրականի (Ջաբրայիլ) նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման և զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից, գրում է Հետքը:
2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ճիշտ այս օրը, հակառակորդը հարձակվել է Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․