Մայիսի 13-ին, ժամը 09:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին սուզվել է ջրի մեջ և դուրս չի եկել։ Տեղում պարզվել է՝ ջրահեղձ եղած քաղաքացին ծնված է 1990 թվականին։
«Օրագիր»-ի հետ զրույցում Լուսաղբյուր գյուղի վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանը մանարասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ։
«Մեր գյուղից չի եղել։ Եթե չեմ սխալվում՝ գյումրեցի է եղել։ Հայրը և որդին միասին են եղել։ Տղան սայթաքել է և ընկել ջուրը։ Ջուրը, երևի, սառն է եղել։ Չի դիմացել այդ սառնությանը, հնարավոր է՝ մկաններն են բռնվել կամ ինքնազգացողությունը վատացել է, ու չի կարողացել լողալ: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ անձրևային և ցուրտ եղանակին։ «Սմավերդի» լիճը ձկնորսության հայտնի վայր է, որտեղ երբեմն մի քանի հարյուր մարդ է գալիս ձուկ որսալու նպատակով։
Ասում են՝ ողջ գիշեր ձկնորսությամբ է զբաղվել, երևի հոգնած է եղել։ Արդեն առավոտյան քայլելով գնալիս է եղել տուն, հայրը` հետևից։ Ոտքը սայթաքել է, ու հենց ամենախորը հատվածում է ընկել ջուրը։ Հայրը ոչինչ չի կարողացել անել, փորձել է ձգվել, օգնել, բայց չի հասցրել»,- նշել է նա։
Վարչական ղեկավարը հավելեց, որ ջրասույզ եղած տղամարդը 5 անչափահաս երեխայի հայր էր։
Նշենք, որ ջրասուզակն արդեն հանել է դին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: