Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից, որովհետև այսպիսի արդյունքն անընդունելի է, հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: «Ես էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ այսպիսի արդյունքն անընդունելի է: Ես չգիտեմ՝ ինչու այսպիսի խաղ ստացվեց, չգիտեմ՝ ինչ մտածել: Ներողություն եմ խնդրում»,- ասաց նա: