Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:
2025 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ հունվարի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել (ընդ որում՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով հետազոտություների և վերափորձաքննության վերջնաժամկետ է սահմանված հունվարի 25-ը) քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը:
Այդ կապակցությամբ և 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։




