Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ապրիլի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Դիլիջան համայնքի Հովք և Հաղարծին գյուղերի տարածքներում, միջպետական ավտոճանապարհին հաճախ հայտնվում են ձիերի երամակներ, կովերի նախիրներ։ Դրանք երթևեկոդ տրանպորտային միջոցների համար ստեղծում են վթարային իրավիճակներ։ Խնդիրը առկա է երկար ժամանակ։ Այդ խնդրի լուծումը ո՞ւմ իրավասության մեջ է մտնում, Տավուշի մարզպետարանն ի՞նչ է ձեռնարկել խնդիրը լուծելու համար։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին հայտնված ընտանի կենդանիների պատճառով առաջացող խնդիրների կարգավորման լիազոր մարմինը հանդիսանում է համայնքները, որոնց կողմից պարբերաբար իրականացվում են մշտադիտարկումներ, խախտող քաղաքացիների շրջանում կատարվում են համապատասխան աշխատանքներ և միջոցառումներ։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված են համապատասխան տույժեր և տուգանքներ։ Խնդրի բավարար լուծումը հնարավոր է՝ կենդանիների ճանապարհամերձ տարածքներ հայտվելը ուղեկցողի (կամ տիրոջ, որոնց համար ճանապարհային երթևեկության կանոններով կան համապատասխան սահմանափակումներ) առկայության պարագայում, որն էլ հանդիսանում է համայնքների կողմից բնակչության շրջանում տարվող աշխատանքների հիմնական բովանդակությունը։ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից նշված հատվածնեևում տեղադրված են (և պարբերաբար համալվում են) անհրաժեշտ ճանապարհային նշաններ>>։