Ձգտում ենք ապահովել, որ երկու երկրների միջև հետագա բախումներ չլինեն․ Վենս

Մենք ձգտում ենք ապահովել, որ երկու երկրների միջև հետագա բախումներ չլինեն, որ ժողովուրդների միջև կապեր հաստատվեն, և մենք ցանկանում ենք առաջ շարժվել հենց այս ուղղությամբ։
Ըստ APA-ի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը այս մասին հայտարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին անդրադառնալով՝ փոխնախագահը հավելել է. «Դրա համար նախագահ Իլհամ Ալիևը արժանի է մեծ երախտագիտության»։
Վստահություն հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի իրականացումը կապահովի ապագա կայունությունը և կկանխի հակամարտությունը, Ջեյմս Դեյվիդ Վենսը սա անվանել է նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդության դրսևորում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։