Ձեզ անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել պաշտոնների համար կռիվը և միանալ, այո´, միանալ հանուն Մենք-ի․ Արշակ Կարապետյան

Չի´ կարելի օգտվել հայ ժողովրդի` առանց այդ էլ էմոցիոնալ սպառված վիճակից: Ձեզ անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել պաշտոնների համար կռիվը և միանալ, այո´, միանալ հանուն Մենք-ի, ոչ թե Ես-ի, միանալ հանուն այս թրքահպատակ քաղաքական ուժի պարտության: Հայ ժողովրդին, վստահ եմ, չի հետաքրքրում ձեր անձնական ամբիցիաներն ու թե որ թեկնածուն որի հետ ինչպիսի չլուծված հարցեր ունի: Հայ ժողովուրդը իր պետությունն է ուզում տեսնել ուժեղ, անվտանգ և ապահով: Պատրա՞ստ եք դրան, ուրեմն գործեք:

#Գյումրի #ընտրություններ

ՀՃՇ նախագահ Արշակ Կարապետյան