ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ջեյմս Դեյվիդ Վենսը Բաքվում. ես առաջինն էի, որ թռա Ադրբեջանի երկու մասերը կապող Թրամփի նոր ուղու վրայով

«Ես առաջինն էի, որ թռա Ադրբեջանի երկու առանձին մասերը կապող Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու վրայով»,- այսօր՝ փետրվարի 10-ին, Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

«Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի և նախագահ Ալիևի ղեկավարությամբ այստեղ՝ Ադրբեջանում, մեր հարաբերությունները կլինեն ավելի ամուր և ավելի լավ։ Մենք շատ բան ունենք խոսելու, շատ բան ունենք հայտարարելու։ Կարծում եմ՝ մենք կարող ենք ամբողջ օրը այստեղ անցկացնել՝ խոսելով այստեղ տեղի ունեցող հրաշալի բաների մասին։ Մենք մի քանի նոր նավակներ ենք ուղարկելու Ադրբեջան՝ ձեզ օգնելու պաշտպանել ձեր տարածքային ջրերի մի մասը։ Մենք հպարտությամբ ենք հայտարարում, և կարծում եմ, որ ես առաջինն էի, որ թռա Թրամփի նոր ուղու վրայով, որը կապում է Ադրբեջանի երկու առանձին մասերը։

«Հուսով ենք՝ դա կնպաստի համագործակցության խթանմանը տնտեսական, բնական պաշարների և կարևոր հանքային ոլորտներում։ Դա իսկապես հնարավորություն կտա կնքել այս անհավանական խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ գիտենք, որ մարտական գործողությունները կանխելու և պատերազմները կանխելու ամենաուժեղ բաներից մեկն այն է, երբ երկու ժողովուրդները փոխանակում են մշակույթներ և ժամանակ են անցկացնում միասին աշխատելով։ Եվ, իհարկե, միասին աշխատելով՝ մենք կարող ենք մեծ բարգավաճման հասնել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։