«Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում Ջեյ Լոն հանդես եկավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Համերգի բացումը DJ-ի փոխարեն պետք է վստահվեր երգչուհի Իվետա Մուկուչյանին, սակայն, ինչպես տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից, Ջեյ Լոի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգը բացի Իվետա Մուկուչյանը:
«Հայ երգչուհին շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»,-նամակով պարզաբանել է Լոպեսի թիմը:
Իվետա Մուկուչյանն էլ ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է. «Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայելեմ ամբողջովին հանգիստ վիճակում»: