Search
Close this search box.

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Սուրենյանը կրկին տղեկացնում է

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի հաղորդագրությունը.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը  հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 — 18 — ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: