Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը. նոր տեղեկություններ

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու պրոռեկտորը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ»,- հայտնեցին կոմիտեից։

Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալված պրոռեկտորը Մարիաննա Հարությունյանն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։