Ձերբակալվել է խոշորագույն մայնինգային ընկերության հիմնադիրը

Ռուսական «BitRiver» մայնինգային ընկերության հիմնադիր Իգոր Ռունեցը ձերբակալվել է հարկերի գանձումից միջոցներ թաքցնելու գործով (ՌԴ Քրեական օրենսգրքի 199.2 հոդված), այս մասին TASS-ին հայտնել են իրավապահ մարմինները: «Baza»-ի տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս հունվարի 30-ին, որից հետո գործարարին մեղադրանք է առաջադրվել դրամական միջոցների և գույքի թաքցման միանգամից երեք դրվագով:

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանի քարտադարանում նշված է, որ Ռունեցի նկատմամբ խափանման միջոց ընտրելու նիստը կայացել է հունվարի 31-ին: Քննությունը պնդել է տնային կալանքի որոշումը՝ մատնանշելով, որ գործարարը ղեկավարում է մի քանի կազմակերպություններ, որոնց աշխատակիցները գործով անցնում են որպես վկաներ: Քննիչները նաև հայտարարել են, որ հանցագործությունների հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը դեռևս չի պարզվել: Դատարանը հիմնավոր է համարել քննության փաստարկները և Ռունեցին ուղարկել երկամսյա տնային կալանքի: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 4-ից: Ռունեցի դեմ ներկայացված մեղադրանքների էությունը չի բացահայտվում:

2017 թվականին Ռունեցը MBA աստիճան է ստացել Ստենֆորդի համալսարանում։ Ուսման ընթացքում նա տեղեկացել է մայնինգի մասին, իսկ ավարտելուց հետո հիմնադրել է «BitRiver»-ը և սկսել Բրատսկում կառուցել առաջին տվյալների կենտրոնը։ Սկզբնական շրջանում գործարարի հաճախորդները նրա ստենֆորդյան համակուրսեցիներն են եղել։ Ընկերության կայքում նշված է, որ ներկայումս այն մայնինգային տվյալների կենտրոնների խոշորագույն օպերատորն ու մայնինգային սարքավորումների խոշորագույն ներկրողն է Ռուսաստանում։ Մասնավորապես, «BitRiver»-ը կառավարում է 15 տվյալների կենտրոն՝ 500 ՄՎտ-ից ավելի ընդհանուր հզորությամբ։

2022 թվականի գարնանը ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «BitRiver»-ում դա անվանել են միջամտություն կրիպտոմայնինգի ոլորտին, անբարեխիղճ մրցակցություն և համաշխարհային դասավորվածությունը հօգուտ ամերիկյան մայնինգների փոխելու փորձ։ Համաձայն բաց տվյալների՝ 2024 թվականին «BitRiver»-ի հասույթը գերազանցել է 10 միլիարդ ռուբլին։ Այդ ժամանակ «Bloomberg»-ը Ռունեցի կարողությունը գնահատել էր 230 միլիոն դոլար։

«Կոմերսանտ»-ի աղբյուրները հայտնում էին, որ 2024 թվականի վերջին «BitRiver»-ում սկսվել են կրճատումներ, իսկ մնացած աշխատակիցների աշխատավարձերը սկսել են ուշացնել։ Մինչև 2025 թվականի վերջը ընկերությունից հեռացել է թոփ-մենեջերների շուրջ 80%-ը, շատ գրասենյակներ փակվել են, իսկ սարքավորումներն ու փաստաթղթերը, ներառյալ կորպորատիվ արխիվները, դուրս են բերվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։