Ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին

Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ի պատասխան մեր հարցման, Հակակոռուպցիոն կոմիտեոից հայտնեցին. «Քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»։

Կայքի տեղեկություններով` խոսքը հողերի ապօրինի օտարման մասին է:

Հիշեցնենք, որ Վարուժան Ներսիսյանը Իջևանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1999-ից 2011 թվականներին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում