Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը

Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը, հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։