Ձերբակալվել է 14 անձ․ նրանց տեղափոխում են ՁՊՎ-ներ

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել «Սրբազան պայքար» շարժման16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, էր քննչական բաժնի մոտ աշխատող լրագրողները հայտնեցին, որ նրանց այս պահին տեղափոխում են ՁՊՎ-ներ։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված, նրանք պատ են կազմել։
Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտնել էր, որ խուզարկության արդյուքում հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ և այլն։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։