Ուկրաինացի գործարար Արայիկ Ամիրխանյանը, որին այդ երկրում որոնում են խարդախության համար, հերքել է իր մասնակցությունը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հետաքննությանը ծանոթ աղբյուրը։
«Մեղքը նա չի ընդունում»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձմոսկվայում դատարանը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին: