Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի մասնակցությամբ երեկ Ծաղկազարդ-հարամ միջադեպից հետո ձերբակալված աշակերտները ՁՊՎ-ում են դեռ, մեղադրանք դեռևս առաջադրված չէ, հուսամ՝ դպրոցներից այսօր արձագանքներ կլինեն գերազանց սովորող Մինասյան եղբայրներին բնութագրող և նրանց որակների մասին։
Բայց ասեմ՝ առողջական խնդիրներ ունեցող եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի մոտ երեկ առողջական վիճակը մի քիչ վատթարացել է, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն օրվա ընթացքում կխոսի լրագրողներիս հետ այդ մասին, իսկ թե ինչ կորոշի օրվա իշխանությունը աղոթագիրքը ձեռքներին կանգնած երկու հավատավոր աշակերտների համար` ուղարկել նրանց բանտ, թե թույլ տալ ուսումնառությունն ու արժանապատիվ կեցվածքով երիտասարդ կյանքը վարել, ժամեր անց կհասկանանք։
Առայժմ ապավինենք Աստծուն ու սթափ գիտակցությանը»։





