Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին

ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-տեղեկացրին կոմիտեից։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ձերբակալված պաշտոնյան ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։