Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն. Aravot

Առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Թե որն է պատճառը, որևէ մեկը չգիտի․ պնդում են, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ միջադեպի չի մասնակցել։ Ենթադրում են, որ սա հորը՝ ընդդիմադիր քաղաքապետին ճնշելու միջոց է։

Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։