«Շնորհակալություն, շատ հետաքրքիր ելույթ էր։ Քրիստինա ջան, ես ասացի գալու եք լուրջ ելույթ ունենաք, հիասթափեցնում ես , հարգելիս։ Կրկին փորձիր հաջորդ անգամ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ավարտից հետո նման կերպ արձագանքեց Ալեն Սիմոնյանը․
«Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա , բայց ամեն անգամ նման օրինակ մի բերեք»։
Դահլիճը լքող «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Լիլիթ Գալստյանն արձագանքեց ․ «Չե՞ք ամաչում»։
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Դեւք ձեզնից ամաչեք: Լքեք դահլիճը, վաղուց պետք է լքեիք, չէ, չեմ ամաչում,, դուք որ չեք ամաչում, ես էլ չեմ ամաչում»,- պատասխանեց Սիմոնյանը ու լքեց դահլիճը: