«Ձեր թոռնիկներին գումարով բանակից կազատե՞ք»․ լրագրողը՝ Գագիկ Մելքոնյանին

«Արդա՞ր է, որ փողով բանակից ազատվեն, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի,- ԱԺ միջանցքում հարց ուղղվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։

Պատգամավորը պատասխանեց․ «Մտահոգ ենք, քննարկում ենք, քնարկումը շարունակվում է։ Հայրենիքը բոլորիս հայրենիքն է, և բոլորս պարտավոր ենք ծառայել»։

Իսկ «ձեր թոռնիկներին դուք գումարով բանակից կազատե՞ք» հարցին պատգամավորը պատասխանեց, որ՝ ոչ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ հանդիպման է ՔՊ-ականների հետ, քննարկում են ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը՝ գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու վերաբերյալ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։