Ձեր որդուն բանակից փողով կազատե՞ք հարց գլխավոր շտաբի պետին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իր որդին ծառայելու է։

«Մեկ որդի ունեմ, հիմա սովորում է Տնտեսագիտական համալսարանում, սեպտեմբերից Ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելու է դասընթացներ ու զինծառայությունը զինված ուժերում շարունակելու է որպես սպա»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է նա։

Հարցին՝ արդա՞ր է, որ իր որդին գնա ծառայի, իսկ մյուսները մտածեն, թե որ գնացուցակից օգտվեն, որ չծառայեն, ԳՇ պետն արձագանքել է. «Բոլորն էլ ծառայելու են, դա ընթացիկ հարց է, հանձնաժողովի առաջիկա աշխատանքներում կքննարկվի»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։