ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանուկներին «Доля воровская» հրամցնող ա՛յ խավարի մնացուկներ, հոգեվարքի մեջ ձեր «կարապի երգն» էիք միացրե՞լ ի լուր աշխարհի։ Ձեզ սպասվելիք ճակատագիրն էիք ողբո՞ւմ հրապարակավ։
Կարո՞ղ է մտքներովդ անցնի՝ քրեական մշակույթի թանգարաններ էլ բացեք, կոթողներ կանգնեցնեք ու ձեր սրբավայրը դարձնեք։
Իրականությունն ադեկվատ գնահատելու ունակ չեք, բայց հիշեցնեմ՝
* սա Հայաստանի Հանրապետությունն է
* այն ժողովրդավարական պետություն է
* ձեր գողապետական-քրեական բարքերն այստեղ տեղ չունեն»: