Ձեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ հայրենակիցներ
Ձեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները։
Ձեր վճարած հարկերի ու տուրքերից առաջացած գումարների անտեղի վատնումը՝ ըստ ոլորտների։
2025թ բյուջեով նախատեսվել է…
1. Ասֆալտապատման համար 3 մլրդ 652 մլն դրամ։
2. Աղբահանության համար 1 մլրդ 58 մլն դրամ
3. Վերելակների համար 1 մլրդ 59 մլն դրամ
4. Տրանսպորտի համար 2 մլրդ դրամ
5. Այգիների բարեկարգման համար 272 մլն դրամ
6. Կանաչ տարածքների համար 4 մլրդ 771 մլն դրամ
7. Մայրուղիների կառուցման համար 1 մլրդ 854 մլն
8. Երևան լճի ու հրազդան գետի մաքրման համար 81մլն
Ցանկը շարունակելի…
ՔՊ-ն 9% քվե ստանալով ու փոքրամասնության «իշխանություն» լինելով զբաղված է Երևանի բյուջեն խժռելով։
ՔՊ-ն իր ամբողջ աստղաբույլով սերտ կապերի մեջ է կոռուպցիոն պոզով-պոչով կենդանու հետ։
ՔՊ-ն արժանանալու է ալան — թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։