Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անճոռնի պատկեր «սիրտիկ» են սարքել, ու կողքին գրել․ «Տեր կանգնիր խաղաղությանը»։ Ուրեմն՝ ձեր ասած խաղաղությունն անտեր է, եթե կոչ եք այնում դրան տեր կանգնել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, ձեր հռչակած խաղաղության քավորն էլ հայերի ցեղասպան Իլհամ Ալիևը կլինի։ Շարունակեք լվանալ ձեզ հավատացողների ուղեղները, հոպոպի փոշի լցնել նրանց գլխներին։ 2018 թվականից այդ գործին եք»։





