Ջենիֆեր Լոպեսը երևանյան հյուրանոցից ընտանեկան կուժ է տարել իր հետ

Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ։ Այս մասին գրված է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ» ապրանքանիշի ֆեյսբուքյան էջում։
Կուժը երգչուհու սենյակում է դրվել զարդը գեղագիտորեն ներկայացնելու համար։

«Մինչ հյուրերի ժամանումը սենյակում դրվեցին «Թուֆենկյան» ընկերության նվիրած գորգը և, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում): Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»,– ասված է հաղորդագրությունում։

«Նարեկածինից» հայտնում են, որ ցանկացել են համաշխարհային մեգաաստղին անպայման ներկայացնել իրական հայկական մշակույթը, և իրենց վարպետը պատրաստել է Վան–Վասպուրականի շրջանի ազգային վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով, և հենց այդ վզնոցն էլ 19-րդ դարի Վանի կուժի վրա ներկայացվել է հայտնի երգչուհուն։
Հիշեցնենք` ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն Երևանում կայացավ օգոստոսի 3–ին։ Սա Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։