Հայաստանի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել, որը երկքաղաքացիներին թույլ կտա մեքենա վարել մինչև մեկ ամիս, եթե նրանք ունեն այլ երկրի, որի քաղաքացին են, վարորդական իրավունք: Այս մասին փետրվարի 12-ին կառավարական ժամին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա հավելեց, որ նշված ժամկետից հետո նման անձանցից կպահանջվի փոխարինել այլ երկրի վարորդական իրավունքը հայկական վարորդական վկայականով։
Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք, ունեն նույն ծավալի իրավունքներ և պարտականություններ, ինչ ՀՀ-ում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները։