Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր․ Փաշինյանը՝ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացմանն ու խորացմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա:

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմա­կողմ հարթակներում՝ ներառյալ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերու­թյան շրջանակում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք նոր ձեռքբե­րումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը:

Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և առավել մանրամասն քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Մաղթում եմ Ձեզ, տիկին Մելոնի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։