Իսրայելը uպանել է Իրանի ԶՈՒ շտաբի նորանշանակ պետին

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ շտաբի նորանշանակ պետին՝ բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանիին: Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի Պաշտպանության բանակը։

Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի ՊԲ-ն ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա գիշերը հարվածել է Թեհրանի կենտրոնում գտնվող հրամանատարական կենտրոնին և սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձանցից էր:

Շադմանին ղեկավարում էր Իրանի ռազմական արտակարգ իրավիճակների շտաբը և վերահսկում էր ինչպես ԻՀՊԿ-ն, այնպես էլ բանակը։ Նա նշանակվել էր Ալամ Ալի Ռաշիդի սպանությունից հետո:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։