Search
Close this search box.

Իսրայելը հարվածել է երկու դպրոցի և հիվանդանոցի. կա 44 զոհ

Please enter a valid URL

Նախօրեին Գազայի երկու դպրոցների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 30-ի, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով փրկարարներին։ Նշվում է, որ զոհվածների ու վիրավորների 80%-ը երեխաներ են։

Երեկ հարվածներ էին հասցվել նաև Գազայի հիվանդանոցներից մեկում գտնվող վրանային ճամբարին: Ըստ Reuters-ի՝ իսրայելական հարվածներից, ընդհանուր առմամբ, առնվազն 44 պաղեստինցի է սպանվել: