Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցնում «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիների կողմից վերահսկվող Եմենի Հոդեյդա նավահանգստի ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել և ոչնչացրել են Հոդեյդա նավահանգստում հութիների ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական ենթակառուցվածքները», — ասվում է հայտարարության մեջ։
Զինվորականների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել «նավահանգստի ենթակառուցվածքները վերականգնելու համար օգտագործվող ինժեներական սարքավորումները», «վառելիքի տարաները», «ռազմական նավերը, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների և Իսրայելի դեմ ուժի կիրառման համար», ինչպես նաև «նավահանգստին հարող ծովային գոտում գտնվող նավերը»։